Ամուլսարը սար չմնաց. հանքավայրում արդյունահանումը կսկսվի արդեն այս տարի

Ամուլսարի հանքավայրում արդյունահանումը կսկսվի արդեն այս տարի։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար նախատեսված 750 մլն դոլարից կատարվել է 550 մլն դոլարի չափով ներդրում։

Նշենք, որ Կառավարությունը հայտարարում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի շրջակա համայնքների համար: Շահագործման ընթացքում Լիդիան Արմենիա  ընկերությունը նախատեսում է վճարել տարեկան 100-120 մլն ԱՄՆ դոլար հարկեր և ռոյալթի: Ստեղծվելու է 1000 ուղղակի և մոտ 5000 անուղղակի աշխատատեղ, ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, աճելու է լրացուցիչ 1%-ով: