Կառավարությունը կփոխհատուցի 8000 դրամը գերազանցող պարարտանյութերի գումարը
Կառավարությունը նախատեսում է ընդունել որոշման նախագիծ, որով քաղաքացիներին կփոխհատուցվի 8000 դրամը գերազանող պարարտանյութերի գումարը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա ներկայացրել է մեխանիզմը․ «8000 դրամը գերազանցող գումարը կառավարությունը կփոխհատուցի, բայց ոչ ավելի, քան 3000 դրամ՝ հաշվի առնելով մեր ֆինանսական սահմանափակումներն այս պահին: Դա վերաբերում է ազոտական, ֆոսֆորական, կալիումական և դրանց համակցված պարարտանյութերին»:
Պապոյանը նաև նշել է, որ աշխարհագրական բարդություններով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում պարարտանյութերի գները զգալի աճ են արձանագրել, և դա արձանագրված է նաև Հայաստանում։
Համապատասխան որոշումը կառավարությունը կքննարկի ապրիլի 17-ի նիստում:

