Հայաստանը 2026-ին կստանա 15,000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում որոշում է կայացվել՝ 2026 թվականի համար Հայաստանին հատկացնել 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա։ Այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ըստ նախարարի՝  քվոտան տարածվում է ինչպես լիովին էլեկտրական, այնպես էլ հիբրիդային մեքենաների վրա: Բացի այդ, ներմուծվող մեքենաները պետք է լինեն 2024, 2025 կամ 2026 թվականների արտադրության, այդ մեքենաների համար չի գանձվելու ոչ մաքսատուրք, ոչ էլ ԱԱՀ։

«Քվոտաների բաշխման կարգը և մանրամասները լրացուցիչ կհրապարակվեն», – ընդգծել է Գևորգ Պապոյանը։

Այս որոշումը կնպաստի Հայաստանում էլեկտրոմոբիլության զարգացմանը, կդարձնի դրանք ավելի մատչելի և կխթանի կանաչ տրանսպորտի անցումը