Հայաստանից կարգելվի ցորենի, գարու արտահանումը
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կգործի: Մասնավորապես, վեց ամսով արտահանման արգելք կսահմանվի ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի նկատմամբ։
Համաձայն հիմնավորման՝ նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Ի դեպ, ընթացիկ տարվա հունիսին արդեն իսկ 6 ամսով արտահանման ժամանակավոր արգելք էր սահմանվել, որի գործողությունը կավարտվի 2026 թվականի հունվարի 6-ին։ Այս որոշմամբ առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։

