Հայաստանի համախառն միջազգային պահուստները նոր ռեկորդ են սահմանել

Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2026թ. ապրիլին աճել են տարեկան 41,2%-ով կամ 1.618 մլրդ դոլարով՝ սահմանելով նոր ռեկորդ՝ 5.544 մլրդ դոլար, մինչդեռ, 2025թ. նույն ժամանակահատվածում աճը համեստ է եղել՝ 18,8%-ով կամ 622.2 մլն դոլարով՝ մինչև 3.926 մլրդ դոլար: 

Միայն մարտ ամսին ՀՄՊ-ն աճել է աննշան՝ 0,4% — ով (կամ 22.9 մլն դոլարով)՝ մեկ տարի առաջ նույն ամսվա 16,5% (կամ  554.7 մլնդոլար) երկնիշ աճի դիմաց։