Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացել է 6,6%–ով
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2026 թվականի հունվար-ապրիլին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,6%-ով:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 3 337,1 մլն կՎտժ։
Ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 2,7% աճ, իսկ նույն տարվա մարտի համեմատ՝ 20,1% անկում։

