ՀՀ գազի մատակարարումը շուկայական գնի դեպքում կարող է շատ բարդ լինել. Օվերչուկ
Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի, իրավիճակը շուկայական գնի դեպքում կարող է շատ բարդ լինել, «Վեստի» հեռուստածրագրի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մենք շատ լավ գիտենք իրավիճակը գազի շուկայում: Այնտեղ այլ գազ բացի ռուսաստանյանից երբեք չի լինի: Ամբողջ հարցը միայն այն է՝ որտեղից Հայաստանը կստանա ռուսաստանյան գազը և ինչ միջնորդների կվճարի», — ասել է Օվերչուկը:
Նրա խոսքով, Հայաստանում կլինի շատ բարդ իրավիճակ, իսկ «մենք դա չենք ուզում»:
Օվերչուկի խոսքով՝ Եվրոպան նախկին պես ռուսական գազ է ստանում: «Այդ իսկ պատճառով, նրանց սոսկ պետք է նայել քարտեզին: Նայել, թե ինչ խողովակաշարեր են անտեղ գործում նույնիսկ հիմա, անմիջապես կտեսնեն՝ ումից են ստանալու ռուսաստանյան գազը», — ասել է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով. — «Դե, իհարկե, հաշվի առնելով արդեն արտահանման 30 տոկոս տուրքը, հաշվի առնելով, որ դա լինելու է շուկայական գին, դե նաև հաշվի առնելով, որ միջնորդները ևս կցանկանան եկամտի իրենց բաժինը ստանալ»:
Հիշեցնենք, ՌԴ-ն գազը Հայաստանին վաճառում է հազար խորանարդ մետրի դիմաց 177 դոլարով, Եվրոպայում այն այժմ արժե շուրջ 600 դոլար:

