Հունվարին Հայաստանի արտաքին առևտրի ծավալը կրճատվել է 12%-ով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվարին՝ համեմատած 2025 թվականի նույն ամսվա հետ, նվազել է 12%-ով և կազմել 1 մլրդ 275.7 մլն ԱՄՆ դոլար: Դեկտեմբերի համեմատ անկումը ավելի զգալի է՝ 49.2%:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արտահանումը հունվարին կրճատվել է 13.5%-ով (2025 թ. հունվարի համեմատ) և 55%-ով (դեկտեմբերի համեմատ)՝ հասնելով 463.9 մլն դոլարի:

Ներմուծումը նույնպես նվազել է՝ համապատասխանաբար 11.2% և 45.2%-ով՝ կազմելով 811.8 մլն դոլար:

Հայկական դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին եղել է 379.98 դրամ: