Հունվար-մարտ ամիսներին պետբյուջե է մուտքագրվել 643.4 մլրդ դրամ

2026 թվականի հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերն սկզբնական ծրագրված ցուցանիշի նկատմամբ գերակատարվել են 33.2 մլրդ դրամով կամ 5.4 %-ով, իսկ ճշտված (վերանայված) ցուցանիշի նկատմամբ՝ 29.9 մլրդ դրամով կամ 4.9 %-ով։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 643.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13․6 %-ով։