Ողջ ծավալով վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը. ի՞նչ է առաջարկում Կառավարությունը

2026 թվականի փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը` ողջ ծավալով։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ապահովագրական ընկերությունները կայցելեն մարզեր և տեղում կկնքեն պայմանագրեր։ Կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40%-ից 60%-ը»,- գրել է նախարարը Facebook-ի իր էջում՝ հավելելով, որ երկարատև բանակցություններից հետո ապահովագրական ընկերությունների հետ եկել են համաձայնության։

Եվ հավաստիացրեց՝ ապահովագրական ընկերություններն այս տարի անխոչընդոտ և ակտիվ կիրականացնեն ապահովագրություն:

Նշենք, որ ըստ ծրագրի՝ 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը: