Որքա՞ն գումար են վաստակել տաքսու վարորդները 2025-ի առաջին 9 ամիսներին
Մեր առօրյան դարձել է այնպիսին, որ տաքսի ծառայությունից օգտվելը ոչ թե շռայլություն է, այլ անհրաժեշտություն: Եվ մեզանից շատերը, որ անգամ սեփական փոխադրամիջոցն ունեն, այդուհանդերձ հաճախակի օգտվում են տաքսի ծառայությունից: Եվ, այո, հաճախ են նյարդայնանում, երբ, ասենք, անձրևոտ օրերին տաքսու գները դառնում են աստղաբաշխական: Հետևապես հետաքրքիր է՝ որքա՞ն գումար են քաղաքացիների շնորհիվ վաստակում տաքսի ծառայություն մատուցող վարորդները:
Օրինակը բերենք մեկ օնլայն տաքսի ծառայության հաշվետվության հիման վրա: Եվ այսպես, Yandex Go-ի տվյալներով՝ 2025 թ-ի առաջին ինը ամիսներին Yandex Go-ից ստացված պատվերներից գործընկեր-պարկերի և նրանց վարորդների եկամուտը կազմել է շուրջ 75 մլրդ դրամ կամ շուրջ 200 մլն դոլար։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 20% աճ է գրանցել: Այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի շատ տաքսի ծառայությունից օգտվել, կամ էլ տաքսի ծառայությունն է թանկացումների գնացել:
Ի դեպ, նշված գումարը ներառում է Yandex Go ծառայության գործընկեր-պարկերի և նրանց վարորդների կողմից իրականացված ուղևորափոխադրումների դիմաց ստացված եկամուտները՝ հանած ծառայության վարձատրությունը։
Իսկ սա նշանակում է, որ ընթացիկ տարվա հունվար-
սեպտեմբեր ամիսներին Yandex Go-ի վարորդների մեկ ժամվա միջին եկամուտը Հայաստանում աճել է միջինում 6,7%-ով՝ 2024 թվականի նույն
ժամանակահատվածի համեմատ։ Կամ՝ Yandex Go-ում պատվերներ
կատարող վարորդի ամսական եկամուտը միջինում երկրի մասշտաբով կազմել է շուրջ 390 000 դրամ՝ այն դեպքում, երբ վարորդը գծում է եղել օրական 8 ժամ՝ շաբաթական 5 օր։

