Պետական բյուջեի եկամուտները նախորդ տարի աճել են 11.9 տոկոսով
Պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը 2025-ին 2024 թվականի նկատմամբ աճել են:
ՀՀ ֆինանսների նախարարության՝ Մակրոտնտեսական զարգացումների ամփոփագրից տեղեկանում ենք, որ պետբյուջեի եկամուտները 2025թ հունվար-դեկտեմբերին կազմել են 2 տրլն 886 մլրդ դրամ՝ նախորդող տարվա՝ 2024-ի նկատմամբ աճելով 11.9 տոկոս:
Հարկային եկամուտները նախորդ տարի կազմել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ, 2024-ի նկատմամբ աճը 14 տոկոս է:
Ծախսերը հունվար-դեկտեմբերին կազմել են 3 տրլն 305.3 մլրդ դրամ, 2024-ի նկատմամբ աճը 11.8 տոկոս է:

