Ջուրը չի թանկանա

Լավ լուրջ. Հաջորդ տարի Հայաստանում ջրի սակագինը չի փոխվի:

Նոյեմբերի 26-ի նիստում Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կքննարկի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2026 թ.-ի ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) սակագների հայտը։

Հիշեցնենք, որ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականի համար գործող սակագները կազմում են 180 դրամ, իսկ մյուս կատեգորիաների համար՝ 200.42 դրամ մեկ խորանարդ մետրի համար։

Ըստ նոր որոշման նախագծի՝ սոցիալապես անապահով բաժանորդներին մատակարարվող խմելու ջրի սակագները կկազմեն 153 դրամ մեկ խորանարդ մետրի համար, իսկ ջրահեռացմանը՝ 27 դրամ (ներառյալ ԱԱՀ): Սպառողների մյուս կատեգորիաների համար սակագները նույնպես կմնան համապատասխանաբար ջրամատակարարման համար՝ 170.36 դրամ և ջրահեռացման համար՝ 30.06 դրամ։

Այլ կերպ ասած, խոսքը գործող 180 դրամ և 240.42 դրամ սակագների մասին է։

ՀԾԿՀ որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թ.-ի հունվարի 1-ից։