+1100 եվրո օրական. Իրանի օդային տարածքի փակումը հավելյալ եկամուտ ՀՀ բյուջեի համար
Իրանի շուրջ վերջին զարգացումները հավելյալ եկամուտներ են բերել ՀՀ պետական բյուջե: Մասնավորապես, Հայաստանի տարածքով թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման օրական հասույթն ավելացել է ավելի քան 1100 եվրոյով, հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Այդպես, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մարտի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքները 2026 թվականի հունվար-փետրվարի համեմատ աճել են օրական միջինը 43 թռիչքով։
«2026թ․ մարտ ամսվա ընթացքում մայրուղային թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց հաշվեգրվող միջին օրական հասույթը կազմել է 30374,04 եվրո, իսկ 2026 թվականի հունվարին՝ 29253,30 եվրո»:

