BRICS Pay-ը ցանկանում է մուտք գործել Հայաստանի շուկա
BRICS Pay վճարային համակարգը ցանկանում է ներկայացվածություն ունենալ Հայաստանի շուկայում։ Դրա հիմքում տարբեր երկրների վճարային համակարգերի միջև կապուղիների ստեղծումն է, որոնք թույլ կտան մի երկրի բնակչին, ժամանելով մի շարք այլ երկրներ, վճարել իր երկրի քարտերով:
Նախատեսվում է միասնական ցանցի ստեղծում ոչ միայն BRICS -ի, այլև Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի այլ երկրների համար:
Գործելու է բջջային հավելված, որն արդեն թողարկվել է: Եթե մեկնարկը հաջող լինի, հայկական POS տերմինալները կկարողանան ընդունել Հնդկաստանի, Չինաստանի և Ղազախստանի քարտեր, իսկ ArCa քարտերը՝ արտերկրում։
Ծառայությունը ստեղծում է վճարային դարպասներ երկրների միջև, աջակցում է QR վճարումներին և համապատասխանում է տեղական տվյալների պահպանման ստանդարտներին։ Մշակողները պատրաստ են իրենց որոշ տեխնոլոգիաներով կիսվել տեղական գործընկերների հետ և օգնել ինտեգրման հարցում։

