Ամառ, ծով, խաչապուրի. Բաթումին ավելի մոտ է դառնում

Ամռանն ընդառաջ «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը անակնկալ է մատուցում Հայաստանից ճամփորդողներին.  մայիսի 25-ից մեկնարկել է Երևան- Բաթումի-Երևան չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ:

Այսպիսով, ամառային արձակուրդները սիրելի Աջարիայի սրտում անցկացնել ցանկացողները կարող է ավելի հեշտ ու ավելի արագ հասնել Բաթումի: Եթե մեքենայով Երևանից Բաթումի կարելի է հասնել 10-12 ժամում, իսկ գնացքով՝ 18 ժամում, ապա ինքնաթիռով օդում կլինեք ընդամենը մեկ ժամ և Վրաստանի ամենահայտնի կուրորտը սիրով կողջունի ձեզ իր ջերմ գրկում: