Ամսական որքա՞ն կվճարեն քաղաքացիները 2026-ից. նախարարը փակագծեր է բացել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փակագծեր է բացել առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ, ներկայացնելով, թե ՀՀ քաղաքացիները որքա՞ն են վճարելու ամսական:

Ըստ նախարարի՝  2026թ.-ից առողջության ապահովագրության համակարգին կմիանան 200.000 դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Նրանց համար փաթեթի արժեքը տարեկան կկազմի 129.600 դրամ, իսկ վճարումը կլինի ամսական ձևաչափով։

Ի դեպ, պետությունը նախատեսում է մեղմել վճարման բեռը
ա) 200.000-ից 500.000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`

  • 5500 դրամի փոխարեն`Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը:
  • 2026թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ ամսական 6000 դրամ: 
  • բ) 500.000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`
  • 8500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 7500 դրամը փոխանցել առղջության ապահովագրությանը:
  • 2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ ամսական 4000 դրամ:
  • Այսինքն, մինչև 500000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը: 
  • գ) 1մլն. դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա ` 
  • 2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 4000 դրամ: 

Սպասենք համակարգի ներդրմանը: