Ավելի քան 4 հազար արցախցի ընտանիքներ ստացել են բնակարան գնելու վկայական
Ավելի քան 4 հազար արցախցի ընտանիքներ ստացել են բնակարան գնելու վկայական: Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Բնակարանով ապահովման ծրագրի շրջանակում 4040 ընտանիք ստացել է վկայական։ Վկայականների տրամադրման ծրագիրը կշարունակվի նաև այս տարի, ՀՀ քաղաքացիությունը կմնա պարտադիր պայման։ Բնակարան է ստացել 1 755 ընտանիք: Եթե ընտանիքը ցանկանում է տուն գնել այնպիսի վայրում, որտեղ գները վկայականի արժեքից բարձր են, ապա կարող է լրացուցիչ միջոցներ ներգրավել»,- ասել է նա։
Նախարարը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել նաեւ երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր ներդնել, որը նախատեսված է այն արցախցիների համար, ովքեր չեն կարողանում օգտվել վկայականներից, ինչպիսին են տարեցները կամ հաշմանդամները։ Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 1-ին։

