Արարատի վրա գտել են Նոյյան տապանի աստվածաշնչյան նկարագրության նման ստորգետնյա թունելներ
Բիբլիական Արարտ լեռան վրա հայտնաբերվել է խորհրդավոր երկրաբանական կազմավորում, որը, ըստ որոշ հետազոտողների, կարող է լինել Նոյի տապանի մնացորդները։ Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը։
Ըստ Աստվածաշնչի՝ հսկայական նավը մարդկությանը և բոլոր տեսակի կենդանիներին փրկել է ոչնչացումից ավելի քան 4300 տարի առաջ տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի ժամանակ։
Այժմ Արարատ լեռան մոտ գտնվող Դուրուփընար կազմավորման վրա աշխատող ամերիկացի հետազոտողների մի խումբ հայտնաբերել է թաքնված թունելների ապացույցներ, ինչպես նկարագրված է աստվածաշնչյան պատմության մեջ։
Էնդրյու Ջոնսը, որը «Նոյի տապանի սկանավորումներ» կազմակերպության անկախ հետազոտող է, օգտագործել է գետնանցող ռադար՝ հայտնաբերելու «միջանցքների» ցանց, որը միանում էր կենտրոնական խցիկին։ Ջոնսը այն անվանել է ատրիում։
Հետազոտողը հայտնագործությունը կապում է Աստվածաշնչում տապանի նկարագրության հետ, որտեղ նշվում է, որ նավը ուներ երեք ներքին մակարդակ, որոնք կառուցված էին Նոյի, նրա ընտանիքի և կենդանիների զույգերի համար։

