Բռնցքամարտի լեգենդը. Վլադիմիր Ենգիբարյանի անվան փողոց կունենանք
Երևանը կունենա ԽՍՀՄ բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունով փողոց: Համապատասխան որոշումը կայացրել է Երևանի ավագանին:
Մասնավորապես, Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի 1-ին փողոցը՝ բոլոր փակուղիներով (1-ինից մինչև 5-րդ), կկրի հայ նշանավոր մարզիկի անունը:
Նոր անվանումը կլինի հետևյալ ձևով.
- Վլադիմիր Ենգիբարյան փողոց
- Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 1-ին փակուղի
- Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 2-րդ փակուղի
- Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 3-րդ փակուղի
- Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 4-րդ փակուղի
- Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 5-րդ փակուղի
Վլադիմիր Ենգիբարյանը ծնվել է Երևանում 1932 թվականին, բռնցքամարտով զբաղվել է 14 տարեկանից: 1956 թվականին նա դարձավ Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն և մինչ օրս մնում է մեր տարածաշրջանի առաջին ու դեռևս միակ բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը:
Իր կարիերայի ընթացքում նա անցկացրել է 267 մենամարտ և հաղթանակ տարել դրանցից 255-ում, ոչ մի անգամ նոկդաունի չենթարկվելով: Վլադիմիր Ենգիբարյան, իրական լեգենդ:

