Ընտրողների ընդհանուր թիվն այս պահին 2 մլն 482 հազար 872 է
Մայիսի 8–ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.482.872 է։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով, նրանցից 586–ը ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողներն են, 16-ը` հաշվառում չունեցող ընտրողները։
Ըստ օրենքի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը պետք է հրապարակի ընտրողների ընդհանուր թիվը։
Հայաստանում մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը: Հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։

