Թոշակները կբարձրանան մինչև 10 000 դրամով

Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։

«Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ»,- մանրամասնել է նա:
Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականի եղել է կանխատեսվածից ավելի բարձր և դա Կառավարության համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, այսինքն՝ «Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում»։