Հայաստանում աճում է մշտական բնակչությունը, սակայն նվազում է ծնելիությունը
Հայաստանում աճ է արձանագրվում մշտական բնակչության թվում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկրի մշտական բնակչությունը հասել է 3 միլիոն 90 հազար 500 մարդու, ինչը շուրջ 23 հազարով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ բնակչությունը կազմել էր 3 միլիոն 67 հազար 400 մարդ։
Քաղաքային բնակչությունը կազմում է 1 միլիոն 977 հազար 400 մարդ, որոնցից 1 միլիոն 144 հազարը՝ Երևանում։ Գյուղական բնակչությունը՝ 1 միլիոն 113 հազար 100 մարդ։
Միևնույն ժամանակ, ծնելիության մակարդակը երկրում նվազել է․ 2025 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներին այն կրճատվել է 5 տոկոսով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 23,698 երեխա, մինչդեռ 2024 թ.-ի առաջին ինը ամիսներին արձանագրվել էր 24,942 ծնունդ։

