Հայաստանում կենսաթոշակային տարիքի շեմը կբարձրանա՞

Վերջին շրջանում Հայաստանում շատ է շրջանառվում, թե կենսաթոշակային տարիքի շեմը կբարձրանա: Գուցե այս լուրերի համար հիմք է հանդիսացել նաև այն, որ երկրի վարչապետը կենսաթոշակային տարիքը լավ ժամանակ է համարում բիզնես սկսելու և վարելու համար:

Այդուհանդերձ, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նման լուրերը լկտի սուտ է որակում և հայտարարում՝ նման բան չկա, Կառավարությունը նման փոփոխություն չի նախատեսում.

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման  բան չկա, մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը »,-հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, ներկայումս Հայաստանում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Կանանց և տղամարդկանց համար այս տարիքը նույնն է: Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: