Նոյեմբերին էլ Հայաստան շատ զբոսաշրջիկներ են այցելել. հատնի է՝ ամենից շատ ո՞ր երկրից
Հայաստանը պահպանել է գրավչությունը զբոսաշրջիկների համար անգամ ցուրտ ամիսներին: Այդպես, ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել, քան 2024-ի նոյեմբերին:
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն, 2025 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 176,571 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 152,976։
Ավանդաբար, Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, ամենից շատ հետաքրքիր է ՌԴ-ից ժամանող քաղաքացիների համար: Դրա վկայությունն են թարմ տվյալները. 2025 թ․ հունվար-նոյեմբերին Հայաստան ամենից շատ Ռուսաստանից են ժամանել՝ 41%, ապա Վրաստանից՝ 13% և հարևան Իրանից 8%:
Ի դեպ, Կառավարությունը ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագրով առաջիկա հնգամյակի համար նախատեսում է տարեկան Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլն-ի: Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստան էր այցելել 2,2 մլն զբոսաշրջիկ։

