Նորագյուղը և հարակից տարածքները կվերածվեն Yerevan Downtown կենտրոնի

Երևանի Նորագյուղ թաղամասը և «Պասկևիչի բլուր» կոչվող տարածքը նախատեսվում է լայնածավալ քաղաքաշինական ծրագրի շրջանակում վերափոխել Yerevan Downtown բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի։ Համապատասխան որոշումը հավանության է արժանացրել ՀՀ Կառավարությունը:
Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ սա բարդ, բայց կարևորագույն ծրագիր է, որը մի քանի խնդիր կլուծի, և նախևառաջ   կենտրոնի բեռնաթափումը։

Խոսքը վերաբերում է մոտ 84 հեկտար տարածքի համալիր վերակառուցմանն ու նոր կառուցապատմանը, որի նպատակն է ստեղծել նոր, ժամանակակից քաղաքային կենտրոն, որը կլրացնի Երևանի ներկայիս կենտրոնը և կթեթևացնի նրա գերծանրաբեռնվածությունը։

Նախագծով նախատեսվում է․

  • բազմաֆունկցիոնալ բնակելի, գործարար և հասարակական տարածքների ձևավորում,
  • գրասենյակային շենքեր, հյուրանոցներ, բիզնես կենտրոններ,
  • մշակութային և հասարակական նշանակության օբյեկտներ,
  • նոր ճանապարհային ցանց և ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ Ծովակալ Իսակով-Արշակունյաց պողոտա նոր ճանապարհատվածը, որը կմիանա Մոնթե Մելքոնյան փողոցին։

Նախագծով նախատեսվում է 70 հարկանի երկնաքերեր կառուցել: