Ուղիղ չվերթներ դեպի Պեկին ու Շանհայ. բանակցություններ են ընթանում

Հնարավոր է առաջիկայում Չինաստանը ավելի մոտ դառնա Հայաստանից ճամփորդել նախընտրողների համար. ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հայտնել է, որ բանակցություններ են ընթանում Պեկինից կամ Շանհայից չինական խոշորագույն երկու ավիաընկերությունների հետ՝ հունիսից դեպի Հայաստան նոր չվերթներ սկսելու ուղղությամբ։

Նա տեղեկացրել է, որ Չինաստանից զբոսաշրջիկների աճը կազմել է 37%՝ հասնելով շուրջ 45,000-ի և սա այն պարագայում, երբ ուղիղ թռիչքը միայն Ուրումչիից է՝ ինդուստրիալ քաղաքից:

Չինացի զբոսաշրջիկները նախընտրում են օգտվել տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներից՝ իրականացնելով խմբակային տուրեր Վրաստանի և Ադրբեջանի հետ։