Ռուսաստանը Հայաստանից ժամանած վարորդների գտնվելու ժամկետն երկարաձգել է մինչև 180 օր
ՌԴ կառավարությունը մեկ օրացուցային տարվա ընթացքում նախկին 90 օրվա փոխարեն մինչև 180 օր է դարձրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող ԱՊՀ երկրների և Վրաստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետը։
Համապատասխան որոշումը, որը թվագրված է ապրիլի 27-ով, ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Փաստաթուղթը հրապարակվել է երեքշաբթի օրը՝ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
«Ավելացնել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների, որոնք միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող պրոֆեսիոնալ վարորդներ են և Ռուսաստանի Դաշնություն են ժամանել առանց վիզայի ստացման պահանջի, Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու ժամկետը մինչև հանրագումարային 180 օր՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում, պայմանով, որ այդպիսի օտարերկրյա քաղաքացիները սահմանված կարգով դիմում ներկայացնեն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու և Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու (բնակվելու) նպատակով», — ասված է որոշման տեքստում։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 30-ից։

