Վիեննան նորից դարձավ մատչելի ուղղություն Հայաստանից ճամփորդողների համար

Wizz Air—ի Վիեննայից հեռանալուց Հայաստանից ճամփորդողները սրտնեղել էին, քանի որ Եվրոպայի ամենասիրելի քաղաքաներից մեկը դառնում էր անհասանելի: Սակայն ի ուրախություն բոլորիս՝ FLYONE ARMENIA-ն՝ հայկական առաջին ազգային ավիաընկերությունը, 2026 թվականի ապրիլի 3-ից տվեց Երևան — Վիեննա — Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։

Երևան — Վիեննա — Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Վիեննայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։