Օդի աղտոտումը Երևանում անխուսափելի է. Երևանի քաղաքապետը զգուշացնում է
Առաջիկա օրերին Երևանում օդի որակի որոշակի վատթարացում է հնարավոր։ Այս «լավ» լուրը երևանցիներին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անցած աշխատանքային ծորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է աղտոտիչների կոնցենտրացիայի աճի հետևանքով մթնոլորտային «առաստաղի» նվազմամբ.
«Մարդկային գործոնի ազդեցությունը Երևանում օդի որակի վրա համեմատաբար աննշան է։ Մայրաքաղաքում օդի որակի փոփոխությունները պայմանավորված են տարածաշրջանի բնական և կլիմայական պայմաններով, մասնավորապես՝ մթնոլորտային ինվերսիայի շերտի մակարդակով։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար, մենք չենք կարող վերահսկել դա։ Մեր հիմնական գործիքներն ուղղված են քաղաքացիներին իրազեկելուն և Երևանում օդի որակի կանխատեսելիությունն ապահովելուն», — ասել է Ավինյանը։
Հիշեցնենք, Երևանի քաղաքապետը ավելի վաղ հայտարարել էր, որ անհնար է ամբողջությամբ լուծել Երևանում օդի աղտոտվածության խնդիրը քաղաքային իշխանությունների վերահսկողությունից դուրս գործոնների պատճառով, քանի որ օդի որակը մեծապես կախված է ցուրտ եղանակին մթնոլորտային ինվերսիայի շերտի իջեցմամբ, ինչպես նաև հարևան երկրներից արտանետումներով։

