«Concours Mondial de Bruxelles 2026». Հայաստան կժամանի շուրջ 400 գինու փորձագետ 60-ից ավել երկրից

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվ զարգանում է գինեգործությունը: Երկրում կա ավելի քան 400 տեղական խաղողի տեսակ, հիմնական շրջաններն են Վայոց Ձորը, Արարատյան դաշտավայրը և Արագածոտնը։
Այս կոնտեքստում 2026 թվականը հարուստ է միջոցառումներով, որոնք ուղղակիորեն կապ ունեն ոլորտի հետ: Այդպես, մայիսի 19-23-ը Հայաստանում կայանալու է Concours Mondial de Bruxelles 2026 գինու միջազգային համտես-մրցույթը:

«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» համտես-մրցույթը համարվում է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթներից մեկը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի շուրջ 400 գինու փորձագետ 60-ից ավել երկրից՝ գինու վաճառողներ, գնորդներ, սոմելիեներ, գինեգետներ և ոլորտի այլ մասնագետներ։ Միջոցառումը հնարավորություն կտա Հայաստանին ներկայանալ որպես ժամանակակից և գրավիչ երկիր՝ գինու ու մշակութային զբոսաշրջության ուղղություն։

Դրա անցկացումը կնպաստի հայկական գինիների միջազգային առաջխաղացմանն ու նոր գործընկերային կապերի ձևավորմանը։