Անմահ «Երեք ընկեր»-ը՝ դրամատիկական թատրոնի բեմում
Ինչը կարող է ավելի լավ լինել, քան չհնացող դասականը: Ավելին՝ սիրված գրքի բեմադրությունը, որը, համոզված ենք, որևէ մեկին անտարբեր չի թողել:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացնում է Էրիխ Մարիա Ռեմարկի անմահ «Երեք ընկեր»-ը:
«Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթ ֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար:
Բեմադրության հեղինակ՝ Հրաչ Քեշիշյան:
Արտիստական կազմ՝
Ռոբերտ Լոկամպ – Ներսես Ավետիսյան
Օտտո Կյոստեր — Վիլեն Սարգսյան
Գոթֆրիդ Լենց – Լևոն Հախվերդյան
Պատրիսիա Հոլման — Անի Խաչիկյան
Էրիխ Բրոյեր — Նարեկ Մարտիրոսյան
Յուպ — Արսեն Մեսրոպյան
Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ:
Մինչև 14 տարեկան անձանց մուտքը խստիվ արգելվում է:

