Աշխարհահռչակ Արա Մալիկյանը կրկին համերգ կտա Երևանում
Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը վերադառնում է Հայաստան: Նա կրկին հանդես կգա Երևանում՝ ներկայացնելով իր նոր «Intruso» համերգային ծրագիրը։
Արա Մալիկյանը ծնվել է Բեյրութում, ուսանել է Լոնդոնում, այժմ բնակվում է Մադրիդում։ Նա վիրտուոզ ջութակահար է՝ վառ արտահայտչականությամբ։ Թողարկել է մի քանի տասնյակ ձայնասկավառակ։ Նրա ջութակը երաժշտական աշխարհում ամենաօրիգինալ և նորարարական ձայներից է։ Մալիկյանը հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, տարեկան ունենում է ավելի քան 450 համերգ աշխարհի մոտ 40 երկրում:
Համերգի ընթացքում կներկայացվեն ինչպես Արա Մալիկյանի հայտնի կատարումները, այնպես էլ ծրագրից նոր գործեր՝ համադրված դասական, արևելյան և ժամանակակից երաժշտական տարրերով։ Սպասվում է կենդանի, բարձր էներգիայով և վիրտուոզ տեխնիկայով լի երեկո։
Համերգը կկայանա 2026 թ. փետրվարի 15-ին, ժամը 19:30, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։
Տոմսերի արժեքը՝ 10 000 – 50 000 դրամ։

