Երևանում կանցկացվի սառցե շոու՝ գեղասահքի համաշխարհային աստղերի մասնակցությամբ
Երևանում կանցկացվի մեծ սառցե շոու՝ տարբեր երկրների հայտնի գեղասահորդների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է տոմսերի վաճառքի Biletovmir օպերատորը։
Միջոցառման ազդագրի համաձայն՝ երևանյան սառույցի վրա ելույթ կունենան Ռուսաստանի եռակի չեմպիոնուհի Ադելիա Պետրոսյանը, աշխարհի առաջնությունների մրցանակակիր Լունա Հենդրիքսը Բելգիայից, Եվրոպայի չեմպիոնուհի Անաստասիա Գուբանովան Վրաստանից, ինչպես նաև 2026 թվականի Օլիմպիական խաղերի մասնակիցներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, որոնք ներկայացնում են Հայաստանը։
Շոուին մասնակցելու են նաև գործող օլիմպիական չեմպիոններ, 2026 թվականի աշխարհի չեմպիոններ Լորանս Ֆուրնիե-Բոդրին և Գիյոմ Սիզերոնը Ֆրանսիայից, Ղազախստանի չեմպիոն Միխայիլ Շայդորովը, վրացի գեղասահորդուհի Նինա Պետրյկինան և այլ մարզիկներ։
Սառցե շոուի հաղորդավարները կլինեն Եվգենյա Մեդվեդևան և Կարեն Ադամյանը։ Միջոցառման հատուկ հյուր է հայտարարվել Սարգիս Էդգար Հակոբյանը։
Սառցե շոուն կկայանա հուլիսի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Տոմսերի արժեքը կազմում է 3500-ից մինչև 30 000 դրամ։

