ԷԹԵՐՆԻԱ. Ճանապարհորդություն իրականության սահմաններից դուրս
Հիշո՞ւմ եք կրկեսի կախարդական աշխարհը, երբ փոքր ժամանակ մաման մեզ ձեռքից բռնում և տանում էր այդ հեքիաթային վայրը, որտեղ գույներ են, էմոցիաներ, հրաշքներ: Երևանը կրկին ունի կրկես և այսօր հերթն է, որ մայրերը իրենց փոքրերին ծանոթացնեն այդ աշխարհի հետ, իրենք էլ վերհիշեն իրենց պայծառ մանկությունը:
ԷԹԵՐՆԻԱ-ն աշխարհ է, որտեղ իրականության սահմանները ջնջվում են, և երևակայութունը կերպար է ստանում: Ձեզ սպասում է պատմություն վերափոխման, սիրո և որոնման մասին՝ ներկայացված երաժշտության, լույսի ու անհավանական հնարքների լեզվով: Հայտնվելով խորհրդավոր ԷԹԵՐՆԻԱՅՈՒՄ՝ մի սովորական երիտասարդ հանդիպում է գեղեցիկ նիմֆային, որը նվաճում է նրա սիրտը: Նա պատրաստ է ամեն ինչի իր նիմֆայի համար, նույնիսկ վտանգավոր ճամփորդության անհայտ երկրներով: Իր ուղեկցորդի՝ իմաստուն Պապիկի՝ ԷԹԵՐՆԻԱՅԻ գաղտնիքների պահապանի հետ միասին, հերոսը կանցնի չորս տարրերի փորձությունների միջով, կհանդիպի ֆանտաստիկ արարածների և անհավանական խոչընդոտների: Եվ ինչպե՞ս կավարտվի այս ամենը: Կամ գուցե չի ավարտվի… Դուք կիմանաք մեր շոուի ընթացքում:
ԷԹԵՐՆԻԱ-ն պարզապես շոու չէ, այլ վիզուալ գլուխգործոց՝ ապշեցուցիչ զգեստներ, հետաքրքիր ակրոբատիկ համարներ, հատուկ գերժամանակակից էֆեկտներ և եզակի դեկորացիաներ: Արտիստների նրբագեղությունը, ուժը և խիզախությունը ջնջում են ֆիզիկական աշխարհի սահմանները և ուղղորդում մեզ ԷԹԵՐՆԻԱ-ի ֆանտաստիկ խորքերը:
Տոմսերի արժեքը՝ սկսած 5000 դրամից։
Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է ծնողի ուղեկցությամբ:
Տաշիր Արենա կրկես, հասցե՝ Ագաթանգեղոսի 1

