«Թումո»–ում, բաց երկնքի տակ. բալետի երեկոները վերադառնում են պրեմիերայով
Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից անչափ սիրված Երևանի բալետային փառատոնը վերադառնում է։
Քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 2-ից 6-ը 4-րդ անգամ կիրականացվի երևանյան բալետային միջազգային փառատոնը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Հունիսի 2-ին և 3-ին անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ կներկայացվի Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված «Թամար» բալետի պրեմիերան:
Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի արդեն մեծ ճանաչում գտած և սիրված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին: Վայրը՝ Թումանյանի անվան զբոսայգի:
Մուտքն ազատ է:
Սա իսկապես բալետային հրավառություն է, որը բաց թողնել ուղղակի չի կարելի:

