Ժամանակակից երաժշտության փառատոնի փակումը կազդարարվի Ռոման Կիմի Ջութակի կոնցերտով

Երևանում ավարտին է մոտենում դասական երաժշտության սիրահարների ամենասիրելի փառատոններից մեկը: Մարտի 17-ին համեցե՛ք Ժամանակակից երաժշտության փառատոնի փակման համերգին՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին։ Երեկոյի ընթացքում կհնչեն Քեթրին Սաքսոնի, Էդուարդ Հայրապետյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու և Ռոման Կիմի ստեղծագործությունները։ Մենակատարներ՝ Ռոման Կիմ (ջութակ), Ռուբեն Կոզին (դաշնամուր)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

Ծրագրում.
— Քեթրին Սաքսոն. «Նունաթակ». երգ նվագախմբի համար (5ր)
— Էդուարդ Հայրապետյան․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 (30ր)
Ընդմիջում
— Քշիշտոֆ Պենդերեցկի․ Ադաջո Երրորդ սիմֆոնիայից (12ր)
— Ռոման Կիմ․ Ջութակի կենցերտ թիվ 1 սի մինոր (33ր)

Մենակատարներ՝ Ռոման Կիմ (ջութակ), Ռուբեն Կոզին (դաշնամուր)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Համերգը տեղի կունենա մարտի 17, ժամը 19։30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-15,000 դրամ։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։