«Ծաղկունք» միջազգային փառատոնը կմիավորի պարային խմբեր տարբեր երկրներից

«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը այս տարի կրկին համախմբում է տարբեր երկրների պարային խմբերի և մշակութային կազմակերպությունների՝ ստեղծելով համագործակցության և մշակութային փոխանակման լայն հարթակ։

Հոբելյանական թողարկումն առանձնանում է ընդլայնված ձևաչափով և նախատեսված մի քանի բեմերում անցկացվող համերգային ծրագրերով։

Փառատոնին մասնակցելու են պարային խմբեր Ֆրանսիայից (Ստրասբուրգ, Լիոն), Մեծ Բրիտանիայից (Լոնդոն), Հունաստանից (Աթենք), Վրաստանից (Թբիլիսի), Ռուսաստանից (Սոչի), ինչպես նաև Հայաստանից։

Ծրագրի շրջանակում համերգները նախատեսված են մի քանի փուլերով։ Առաջին ելույթը կկայանա մարտի 28-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Հաջորդ համերգը նախատեսված է ապրիլի 13-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Մեկ այլ համերգ կանցկացվի ապրիլի 17-ին Վրաստանի Վասո Աբաշիձեի անվան պետական երաժշտական և դրամատիկական թատրոնում։

Հոբելյանական ծրագրի եզրափակիչ միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի 25-ին Մոսկվայում՝ Mos Producer համերգասրահում։