Հայաստանը նախապատրաստվում է մեծ շոուի. համաշխարհային աստղեր Երևանում
Հայաստանում նախապատրաստվում է մեծ շոու: ԿԳՄՍ նախարարությունը 2026–2027 թվականներին պլանավորում է Հայաստան հրավիրել համաշխարհային մակարդակի աստղերի՝ վառ համերգային ծրագրերով երկիրը լցնելու համար։
Նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որի շրջանակում արդեն նախապատրաստվում է դրամաշնորհային ծրագիր՝ համերգային նախաձեռնություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։
Նպատակը հստակ է՝ դարձնել Հայաստանը գրավիչ վայր համաշխարհային երաժշտության քարտեզի վրա, խթանել մշակութային կյանքը և զբոսաշրջությունը։

