Ջազի միջազգային օրը՝ Երևանում

Երևանում ապրիլի 30-ին կանցկացվի Ջազի միջազգային օրվան նվիրված բացօթյա համերգ:

Միջոցառումը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և Ջազի հայկական ասոցիացիայի կողմից:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համերգը տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում (Կասկադ) ժամը 18:00–23:00-ը:

Մուտքն ազատ է։