Սպասված միջոցառում. ARARAT թանգարանը կանցկացնի «Բաց դռների օրեր»
ARARAT թանգարանը հրավիրում է տարվա ամենասպասված միջոցառմանը. դեկտեմբերի 20-ին և 21-ին ARARAT թանգարանում կանցկացվեն «Բաց դռների օրեր»։
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ այս տարի, ի լրումն հայկական կոնյակի պատմությունն ու ստեղծագործական նրբությունները բացահայտող դասական շրջայցի, այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու «Վարպետության եզրերը» ժամանակավոր ցուցադրությանը, որը կիրականացվի Հայաստանի ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ:
Ներկայացված կլինեն Հայաստանի ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուից հայկական ժանյակի և մետաղի գեղարվեստական` ցանցահյուսազարդ (ֆիլիգրան) տեխնիկայով ստեղծված եզակի նմուշներ:
ARARAT-ի հարկի ներքո այս առարկաների ներկայացումն ունի շատ խորհրդանշական բնույթ, քանի որ ARARAT-ի ստեղծած արդյունքը ևս ճաշակի, աշխատասիրության` համբերատարության խտացում է:
Մուտքն ազատ է։

