Տոներն են մոտենում. «Տանը մենակ»-ը կհնչի բեմից

Մոտենում է Ամանորը, և արդեն մի քանի տասնամյակ այս տոնը մենք չենք պատկերացնում առանց սիրված ֆիլմերի, որոնք ոչ պակաս ավանդական են, քան գեղեցիկ զարդարված տոնածառը կամ տոնական սեղանը: Եվ, անշուշտ, ամենասպասված ու սիրված ֆիլմերից մեկը «Տանը մենակ»-ն է, երբ ամեն տարի մենա անհանգստանում ենք Քևինի համար ու մի կուշտ ծիծաղում նրա հնարամտության վրա:

Իսկ հիմա պատկերացրեք, որ մեր սիրված ֆիլմը համերգի է վերածվել և խոստանում է գեղեցիկ ու անմոռանալի երեկո: Ու ամենակարևորը՝ տոնական տրամադրություն:

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19։00-ին. այդքան սպասված «Տանը մենակ» համերգային նախագծի շրջանակում Քևինը իր արկածներով կլցնի «Արամ Խաչատրյան» համերգասրահը:
Շտապե՛ք ձեռք բերել տոմսերը և լցնել ձեր օրը ամանորյա տրամադրությամբ։
Տոմսերի արժեքը՝ 3000-15000 ՀՀ դրամ։
Սկսենք համերգով, իսկ տոնական օրերին սպասենք Քևնին էկրանին: