Ֆրանսահայ կոմպոզիտոր Ստեփան Էլմասի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը կհնչի Երևանում
Մարտի 5-ին յուրահատուկ երաժշտական երեկո է սպասվում, որի ժամանակ կհնչի ֆրանսահայ կոմպոզիտոր Ստեփան Էլմասի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ Հեղինե Ռափյանի կատարմամբ։
Համերգի երկրորդ բաժնում տեղի կունենա կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի 3-րդ սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան։ Դիրիժոր՝ Ֆերնանդո Օսկար Գաջինի։
Ծրագրում.
— Գևորգ Հովհաննիսյան․ «Ադաջո» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (13 րոպե)
— Ստեփան Էլմաս. Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 ռե մինոր (35 րոպե)
Ընդմիջում
— Հայկ Բոյաջյան․ Սիմֆոնիա թիվ 3 (40 րոպե)
Համաշխարհային պրեմիերա
Մենակատար՝ Հեղինե Ռափյան (դաշնամուր)։
Դիրիժոր՝ Ֆերնանդո Օսկար Գաջինի։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։
Մարտի 5, ժամը 19։30, «Արամ Խաչատրյան» համերգասրահ:
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-15,000 դրամ։

