Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան իր լեգենդար CINEMA MEDLEY սաունդթրեքերի շոուով

Երևանյան հանդիսատեսին արդեն ծանոթ է ռուսաստանյան ամենահայտնի նվագախմբերից մեկը՝ «Իմպերիալ նվագախումբը»: Արդեն դեկտեմբերի 20-ին նվագախումբը կրկին մեծ համերգ կտա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Imperial-ը Ռուսաստանի տեխնոլոգիապես ամենազարգացած և խոշոր նվագախումբն է, որի սիմֆոնիկ համերգներին արդեն մասնակցել է ավելի քան 1 միլիոն հանդիսատես։ Imperial Orchestra-ի ժողովրդականությունը պայմանավորված է ֆիլմերի և համակարգչային խաղերի սաունդթրեքների անհավանական կատարումներով, որոնք այն նվագում է մեդլի ժանրում։ Անսամբլի երգացանկում ներառված են նաև դասական գլուխգործոցներ, մյուզիքլներ, հիթեր հայտնի հյուրերի հետ և շատ ավելին։

Նվագախումբը ելույթ կունենա հայտնի դիրիժորներ Լև Դունաևի և Իոսիֆ Նուրդաևի ղեկավարությամբ։ Հանդիսատեսին սպասվում են հայտնի սաունդրեքներ՝ «Հաղթական երգեհոն», «Հրեշտակներ և դևեր», «Գահերի խաղը», «Հարրի Փոթթեր» և այլ հայտնի ու սիրված ֆիլմերից:
Եվ մինչ նրանք կժամանեն Երևան, վերհիշենք նրանց ներկայացմամբ այս հրաշք ստեղծագործությունը՝