The Beatles. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով

Երևանի Պետական Կամերային թատրոնը բոլոր բիթլոմանների համար յուրահատուկ նվեր է պատրաստել: Նախօրեին կայացել է «The Beatles. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով» ներկայացման պրեմիերան, որը երաժշտական-դոկումենտալ ներկայացում է լեգենդար քառյակի ձևավորման, համաշխարհային փառքի և փլուզման մասին։
Վավերագրական տպավորիչ փաստերի, կենդանի հնչողության և նուրբ հումորի համադրությամբ բացահայտվում են ոչ միայն խմբի ստեղծագործական ուղին, այլև յուրաքանչյուր անդամի հակասական կողմերը, ընկերության արժեքը և փառքի գինը։
Ներկայացումը հանդիսատեսին տանում է 1960-ականների Լիվերպուլից մինչև վերջին համերգն ու քառյակի հետագա ճակատագրերը՝ հիշեցնելով, որ երաժշտությունը կարող է միավորել, իսկ սերը՝ հաղթահարել ժամանակը։
Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝ Դավիթ Աբրահամյան, դերերում՝ Ներսես Մարկոսյան, Սենիկ Բարսեղյան, Զիրոյան, Սուրեն Պողոսյան
Ներկայացման տևողություն 1 ժամ 20 րոպե։ Առաջիկայում այն կարող եք դիտել նաև փետրվարի 10-ին և 17-ին:
Տոմսերի արժեքը՝ 3000-8000 դրամ։