Աննա Տեր-Վարդանյան. ԱՄՆ Ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը

Աննա Տեր-Վարդանյանն առաջին կինն էր Միացյալ Նահանգներում, որն արժանացել է Գերագույն գլխավոր ավագի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերում զինծառայողների համար հնարավոր բարձրագույն կոչմանը (Master Chief Petty Officer)։

«Նա երբեք, երբեք չդադարեց ծառայել մինչեւ նրա մահվան օրը» ,- Ուիլմա Վոթ, Ռազմաօդային Ուժերի բրիգադիր-գեներալ (պաշտոնաթող):

Տեր-Վարդանյանը ծնվել եւ մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Կանայք՝ արտակարգ իրավիճակների կամավորական ծառայության համար» (WAVES) ծրագրով զինվորագրվել երկրի ռազմածովային ուժերին։ Զինծառայության ընթացքում հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ՝ նա իր հաստատակամության ու կարգապահության շնորհիվ կարողացել է արժանանալ իր գործընկերների հարգանքին։

Անբասիր ծառայության համար Աննա Տեր-Վարդանյանը պարգեւատրվել է Պաշտպանության ազգային մեդալով եւ այլ շքանշաններով։ Օրինակելի կին զինվորական լինելով հանդերձ՝ նա հայտնի է նաեւ որպես մեկը, ով լայն ճանապարհ հարթեց Միացյալ Նահանգների զինված ուժեր կանանց մուտքի համար։

Թաղվել է զինվորական բոլոր պատիվներով՝ Արլինգթոնի պետական գերեզմանատանը։