Գուրգեն Մարգարյանի հիշողությունն էլ կսպանի Փաշինյանի իշխանությո՞ւնը

44-օրյա արյունալի պատերազմից և Արցախի դավադիր օկուպացիայից հետո ՀՀ ներկայիս իշխանությունը գնաց ևս մեկ ցավոտ ճանապարհով, որը հերթական փորձն է մոռացության տալու մեր անցյալը և հարված է հայի արժանապատվությանը: Հայաստանը վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք խզվել էին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը հաջորդած այդ երկրի վարքագծի պատճառով:

Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանը դավադրաբար սպանվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու ժամանակ: Ոճրագործ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի, սակայն օգոստոսի 31-ին էքստրադիցիայի էր ենթարկվել և տեղափոխվելով Ադրբեջան` ներման և պետական պարգևների, կոչումների արժանացել Իլհամ Ալիևի կողմից:

Այս ամենի ֆոնին ՀՀ իշխանությունները խզեցին դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, իսկ այսօր փաշինյանական  իշխանությունը, հավատարիմ մնալով իրենց հակահայ և ադրբեջանահաճո քաղաքականությանը, որոշում են կայացրել փակել Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոցը: Նշենք, որ այդ ահասարսուռ ոճրագործությունից հետո, երբ ադրբեջանցի մարդասպանը դաժանաբար սպանել էր քնած հայ սպային, ՀՀ կառավարությունը Արմավիրի մարզպետին հանձնարարել էր մարզի Արտամետ գյուղի հիմնական դպրոցը 2012թ. վերակառուցումից անվանակոչել Գուրգեն Մարգարյանի անվամբ։

Իսկ ահա Փաշինյանի իշխանությունը, որն ամբողջ օրը թմբկահարում է դպրոցներ կառուցելու մասին, որոշել է փակել նաև այս մեկը, որը նաև հայի հիշողության խորհրդանիշ է: Իրականում, զարմանալու ոչինչ չկա. Ամեն հայկականի դեմ կռիվ տվող այս իշխանությունը, թերևս, հաշվետվություն է ներկայացնում Ադրբեջանին ամենօրյա ռեժիմով, թե էլ ինչն է վերացրել, որը համապատասխանում է հայկական շահերին և, Աստված չարասցե, հիշեցնում, որ թուրքն ու ադրբեջանցին մեր թշնամին են:

Եվ քանի որ Արտամետի բնակչությունը հայտարարել է, որ դպրոցը փակվելուց հետո, եթե, իհարկե,  իշխանությունը այս աղմուկից հետո չփոշմանի և հետ չկանգնի իր ծրագրերից, գյուղը ուղղակի կդատարկվի, հույս տածենք, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում թե՛ արտամետցիները, թե՛ հայկական շահերը վերականգնել ու պաշտպանել բոլոր ՀՀ քաղաքացիները ճիշտ ընտրություն կկատարեն և կընտրեն Հայաստանի ապագան, որ թե Հայաստանի ադրբեջանացումը: