«Իմ հայրը հայ է եւ միշտ սիրել է շքեղությունը». Վերոնիկ Նիշանյան

Օրերս նորաձևության աշխարհը հոտնկայս դիմավորեց Hermès-ի կրեատիվ տնօրեն Վերոնիկ Նիշանյանին, ով Փարիզում ներկայացրեց իր վերջին ցուցադրությունն այդ պաշտոնում  ու լքեց նորաձևության տունը 37 տարի աշխատելուց հետո։

Հեղինակավոր Hermes ապրանքանիշի տղամարդկանց շարքի ստեղծագործական տնօրեն Վերոնիկ Նիշանյանն աշխարհի բացառիկ կանանցից է, ով տղամարդկանց համար հագուստ է ստեղծում:  Արմատներով հայուհին սովորել է Փարիզի Բարձր նորաձևության սինդիկատում, իսկ ավարտելուց հետո սկսել է աշխատել Նինո Չերուտիի հետ՝  նրա Cerruti-ում՝ տղամարդկանց հավաքածուների օգնականից մինչև համաղեկավար: Իսկ ահա Hermès-ի թիմին դեռևս 1998 թվականին:

Սկզբնական շրջանում նա աշխատում էր որպես սովորական դիզայներ: 2 տարի անց սկսում է աշխատել ապրանքանիշի տղամարդկանց շարքի բաժնում, իսկ 2009թ. Վերոնիկը նշանակվում է Hermes-ի այդ բաժնի ստեղծագործական տնօրեն:

«Դեռեւս 1988 թվականին Hermes նորաձեւության տունն ինձ ասաց. «Քեզ զգա՝ ինչպես տանը, ամեն ինչում քարտ-բլանշ ունես»: Հպարտ եմ, որ զուտ տղամարդկային բիզնեսում եմ: Տղամարդիկ չէին սպասում, որ ես կարող եմ հաստատել իմ ոճը եւ նորաձեւության աշխարհում նրանց իմ մտադրությունները թելադրել»,- ասել է Վերոնիկը:

Նրա խոսքով, դեռ մանկուց երազել է աշխատել այս ոլորտում:

Վերոնիկը երբեք չի մոռացել իր արմատները.

«Իմ հայրը հայ է եւ միշտ առանձնանում էր շքեղության հանդեպ սիրով: Իսկ մայրս ու տատիկս Hermes ապրանքանիշի պայուսակներ ու շարֆեր էին սիրում»,- հիշում է նա:

Նիշանյանի վերջին ցուցադրությանը ներկա են եղել նորաձևության, կինոյի և արվեստի ճանաչված մարդիկ: Երբ  նա դուրս է եկել ներկաների առջև՝ բուռն ծափահարությունների է արժանացել։ Հոտնկայս ծափահարությունները շարունակվել են հինգ րոպեից ավելի։