Հին Նոր տարի. դարերի խորքից եկած ուրախ ավանդույթ
Այսօր Հին Նոր տարին է: Հայաստանում և հետխորհրդային երկրներում մինչ օրս շարունակում են տոնել այս օրը՝ ոչ այն մեծ ծավալով ու առատությամբ, ինչպես Ամանորը, բայց այս օրը հաստատ օրացույցում առանձնահատուկ է: Հունվարի 13-ը նաև համարվում է այն եզրագիծը, որը ավարտում է տոնական օրերը, հավաքել տալիս տոնածառը և վերադարձնում մեզ աշխատանքային առօրյա:
Իսկ ինչո՞ւ է այդպես և որտեղից է գալիս այս օրվա խորհուրդը:
Հին և նոր տոմարների միջև XX և XXI դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։ Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31 -ին։ Նոր՝ Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատել է, որ հուլյան, այսինքն՝ հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն։ Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին ՝ մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը։ Գրիգոր XIII-ը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում։ XVI-XX-րդ դարերի ընթացքում Հուլյան՝ հին, և Գրիգորյան՝ նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր:
Այսպիսով, սա փոքրիկ, բայց սիրված տոն է մեր կյանքում, որը վառ գույներ ու ուրախ տրամադրություն է հաղորդում ընտանիքներին հունվարյան մառախլապատ ու ցրտաշունչ օրերին:

