Ֆրունզիկ Մկրտչյան. Ծիծաղի արքան՝ տխուր աչքերով
Նա ծիծաղ էր պարգևում միլիոնավոր մարդկանց, սակայն գրեթե երբեք չէր ծիծաղում:
Մհեր Մկրտչյան. մարդ, ով ծիծաղի հետևում թաքցնում էր ցավը: Հայաստանում նրան պաշտում էին, ԽՍՀՄ-ում՝ սիրում ու երկրպագում, իսկ նա ապրում էր այնպես, ինչպես սիրտն էր թելադրում՝ մինչև վերջին շունչը մարդկանց նվիրելով իր պարզությունն ու տաղանդը:
Ծնունդով գյումրեցի, նա մանկուց ձգտել է դեպի արվեստը:
Բեմում նա կարող էր լռել, և հանդիսատեսը ծիծաղում էր կամ լաց լինում: Նրա հերոսները իրական են՝ բարի, գուցե անհեթեթ, բայց այնքա՜ն իսկական: Բոլորի սիրելի Ֆրունզիկն էլ էր այդպիսին՝ մարդ-լույս, ով հաղթել էր մռայլությունը:
«Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ», — ասել է մեծ արտիստը:
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին: Բայց Հայաստանը մինչ օրս հիշում է նրան, մեջբերում իր հերոսների խոսքերը, որոնք վաղուց դարձել են թևավոր, ծիծաղում իր ծիծաղով և արտասվում նրա արցունքներով:
Եկե՛ք միասին հիշենք Մեծանուն Ֆրունզիկ Մկրտչյանին՝ լեգենդար «Միմինո» ֆիլմում նրա անզուգական դերակատարմամբ։
Նրա հայացքը, ժպիտը, յուրաքանչյուր ժեստ մնացել են մեր սրտերում։

